Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն

Անպտղության դեմ դեղերն անվտա՞նգ են

Անպտղության դեմ դեղերն անվտա՞նգ են

Չնայած առկա անհանգստություներին, որ անպտղության դեմ բուժումը կանանց մոտ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ամերիկյան երկարատեւ հետազոտությունը ցույց է տվել, որ անհանգստանալու համար պատճառներ չկան:

 

10 000 կանանց մոտ՝ ովքեր ձվազատման (օվուլյացիա) խթանման համար դեղամիջոց են ընդունել, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հակում չի նկատվել այն 30 տարվա ընթացքում, երբ մասնագետները նրանց հետեւել են, հաղորդում են հետազոտողները Fox News ալիքով:

 

Նախորդող հետազոտություների ժամանակ գիտնականները իրենց անհանգստությունն էին հայտնել օգտագործվող դեղամիջոցների նկատմամբ, քանի որ անպտղության բուժման ժամանակ կանայք ենթարկվում են էսթրոգենի ավելի բարձր մակարդակի ազդեցության: Երկարատեւ հակազդեցությունը էսթրոգենի հավելյալ քանակին կարող է ավելացնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը:

 

«Անհանգստության մյուս պատճառն այն է, որ անպտղության դեմ դեղամիջոցները խթանում են ձվազատումը, որը նույնպես կապված է կրծքագեղձի քաղցկեղի վտանգի հետ»,- ասում է Բետասդեի քաղցկեղի ազգային ինստիտուտի հորմոնային եւ վերարտադրողական համաճարակաբանության բաժնի վարիչ, հետազոտության առաջատար հեղինակ Լուիզա Բրինտոնը:

 

Հետազոտության մասնակիցների 38%-ին անպտղության դեմ տվել են clomiphene դեղամիջոցը, իսկ 10%-ին` gonadotropin:

 

30-ամյա ժամկետում ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղի 749 դեպք՝ ինչպես դեղորայք ընդունած, այնպես էլ պլացեբոյի խմբում:

 

Այնուամենայնիվ, կլոմիֆենի ամենաբարձր դեղաչափեր ստացած կանանց փոքր խմբում կրծքագեղձի քաղցկեղի վտանգը փոքր-ինչ ավելի շատ է եղել, քան մնացած մասնակիցների մոտ: Դրանք հիմնականում այն կանայք են, ում այդպես էլ չի հաջողվել հղիանալ 30 տարիների ընթացքում:

 

Հետազոտողները կարծում են, որ նրանց մոտ առկա խնդիրը՝ որի պատճառով այդպես էլ չի հաջողվել հղիանալ, հնարավոր է նաեւ կրծքագեղձի քաղցկեղի բարձր վտանգի պատճառ է:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ